Evocabank՝ լավագույն թվային բանկը Հայաստանում 2024 .Բիզնես 24

Evoca-ն կրկին ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում Global Finance-ի կողմից: Նոր մրցանակ  Լավագույն թվային բանկը Հայաստանում 2024 Global Finance Evoca-ն տարիներ շարունակ արժանանում է միջազգային լավագույն մրցանակների հեղինակավոր ամսագրերի կողմից։ Այս ամենի գաղտնիքը Բանկի՝ նորարարության և տեխնոլոգիայի ճիշտ համադրությունն է: Բանկը տարին ամփոփեց բարձր ցուցանիշներով, ներկայացրեց մի քանի նոր պրոդուկտներ՝ EvocaHOME օվերդրաֆտը, Mastercard Digital քարտատեսակը և Հայաստանում առաջին միջազգային թվային նվեր քարտը` Mastercard Digital Gift Card-ը, սկսեց նոր միջազգային համագործակցություններ, հովանավորեց մեծ թվով միջոցառումներ և, իհարկե, ստացավ մի շարք նոր մրցանակներ։

Արդեն 8-րդ տարին անընդմեջ Evocabank-ը ճանաչվում է որպես լավագույն թվային բանկ միջազգային հեղինակավոր ամսագրի՝ Global Finance-ի կողմից: Global Finance ամսագրի մասին. այն հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում 193 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 36-ամյա ժառանգության վրա:

 Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ