Հայաստանի 9 ներկայացուցիչ Իտալիայում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին .armsport.am

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ն Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ Նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մարզիկների անձնական մարզիչներն ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Գեղասահքի անհատական պայքարում հանդես կգա Պյոտր Չիտիպախովյան, պարային զույգերի պայքարում՝ Կրիստինա Դոբրոսերդովա-Ալեսանդրո Բորտելո Պելեգրինի զույգը, լեռնադահուկային սպորտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Հարությունյանը և Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդում՝ Նորիկ Թադևոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազքում՝ Սպարտակ Ոսկանյանը, իսկ պարադահուկավազքում՝ Գարիկ Մելքոնյանը: Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում: Հունվարի 13-ին Տորինոյի «Ինալպի» արենայում կայցել է խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանն ու պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի գնահատմամբ` ձմեռային սպորտային խաղերին մասնակցելը պատվաբեր է. «Ձմեռային Օլիմպիական խաղերից հետո Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը կարելի է համարել երկրորդ ամենամեծ միջոցառումը՝ թե՛ պատվիրակությունների, թե՛ մարզաձևերի քանակով:
Ներկայացուցչական տեսանկյունից ևս սա շատ կարևոր միջոցառում է: Մանրամասները սկզնաղբույր կայքում։