UFC-ի նախագահը հայտարարություն է արել Ծառուկյան – Մախաչև մենամարտի անցկացման վայրի վերաբերյալ .armsport.am

UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և Իլամ Մախաչևի միջև կայանալիք չեմպիոնական ռևանշ-մենամարտի վայրի հնարավոր փոփոխման մասին։ «Եթե հրդեհը սաստկանա, մենք մրցաշարը կտեղափոխենք Լաս Վեգաս։

 Բայց դա կանենք միայն այն դեպքում, երբ իրավիճակը չափազանց վատթարանա։ Առայժմ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն»,- Ուայթի խոսքերն է մեջբերում Bloody Elbow- ն։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին լույս 19-ի գիշերը UFC 311 մրցաշարում։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ