Մեծ Բրիտանիան մտադիր չէ հրաժարվել Չինաստանի հետ առևտրային համագործակցությունից .Բիզնես 24

Մեծ Բրիտանիան պատրաստվում է զարգացնել առևտրային հարաբերությունները Չինաստանի հետ՝ չնայած Հոնկոնգում իրավիճակի և Ուկրաինայի հակամարտության շուրջ տարաձայնություններին: Այս մասին Պեկին կատարելիք այցից առաջ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլեր Ռեյչել Ռիվսը: «Ազգային անվտանգությունը և տնտեսական աճը հակասական չեն:

Դրանք փոխադարձաբար ամրապնդվում են: Մենք պետք է և կշարունակենք ներգրավվել միջազգային գործընկերների հետ առևտրի և ներդրումների ոլորտում, որպեսզի հասնենք տնտեսական աճի` ապահովելով, որ մեր անվտանգությունն ու արժեքները չեն վտանգվի: Սա նշանակում է, որ պետք է գտնել Չինաստանի հետ կայուն և հավասարակշռված հարաբերություններ կառուցելու ճիշտ ճանապարհը»,- գրել է Գանձարանի կանցլերը The Times-ի համար հոդվածում:

Ռիվզն ասել է, որ Լոնդոնը շահագրգռված է աշխատել Պեկինի հետ «գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար»: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ