«High Construction»-ի համաժողովը՝ նորագույն տեխնիկական ու թվային լուծումներով .banks.am

Ավտոմատացման և թվային ինչ լուծումներ կարելի է ներդնել Հայաստանի շինարարության, գյուղատնտեսության և գեոդեզիայի ոլորտներում, որպեսզի աշխատանքը և հետազոտությունները դառնան ավելի արագ ու արդյունավետ։ Թեմայի շուրջ ծավալուն քննարկում է անցկացվել «Automation Solutions by High Construction 2025» խորագրով համաժողովի ընթացքում, որին ներկա էին ինչպես տեղական ընկերությունների ներկայացուցիչներ, ճարտարապետներ, դիզայներներ, շինարարներ, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրեր։-ի հետ զրույցում ասել է «High Construction» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Խեչոյանը։ Նրա խոսքով՝ ավտոմատացումն ու թվային լուծումներն այսօր անխուսափելի անհրաժեշտություն են, որոնք թույլ են տալիս բարձրացնել աշխատանքի որակը, ճշգրտությունը և կայունությունը․ «Ամենամեծ խնդիրն այն է, որ հայաստանյան շուկան մի փոքր դժվար է ընդունում նորարարությունները։ Բայց մենք ամեն ինչ անում ենք, այդ թվում ՝ նմանատիպ հանդիպումների, համաժողովերի միջոցով, որպեսզի առկա խոչընդոտները հաղթահարենք»,- ընդգծել է նա։Եզակի նախագծերը՝ Հայաստանում«High Construction» ընկերությունը ստեղծվել է 2023թ․-ին Հայաստանում։ Գործունեության երկու տարիների ընթացքում այն հասցրել է ակտիվորեն զբաղվել շինարարությամբ, տարբեր գեոդեզիական խնդիրների լուծմամբ, սպասարկմամբ և նախագծերի կառավարման ծառայություններով։ Թիմն իրականացնում է ջրամատակարարման, ջրահեռացման, դրենաժային համակարգերի և պոմպակայանների մոնտաժման աշխատանքներ։ Այն սկսել է նաև օդափոխության համակարգերի կառուցման ու մոնտաժման աշխատանքներ իրականացնել։Հատկանշական է, որ High Construction-ը «MyLer Mountain» ռեզորտում տեղադրել է 100 բար ճշումով հատուկ պոմպակայան և 20 կմ երկարությամբ բարձր ճնշումային խողովակաշար, որի միջոցով այսօր այնտեղ իրականացվում է արհեստական ձնագոյացում: 2024 թվականից սկսած High Construction-ը հանդիսանում է CHC-NAV ընկերության Machine Control բաժնի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Միջոցառման կազմակերպիչները վստահ են՝ գեոդեզիական ոլորտի նորագույն տեխնոլոգիաների և Mach

ine Control լուծումների շնորհիվ շինարարության ոլորտը Հայաստանում կարող է առաջանցիկ տեմպերով զարգանալ։«Հայաստանում ոլորտի զարգացման մեծ պոտենցիալ կա»Համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև գյուղատնտեսության ոլորտին․ այն Հայաստանում կենսական և տնտեսական մեծ նշանակություն ունի։ FJ Dynamics կազմակերպության հետ համագործակցությամբ High Construction-ը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանում գյուղտեխնիկայի և տրակտորների ավտոմատացված լուծումներ։ Իհարկե, տեխնիկական այս հնարավորությունները պատկերավոր ցուցադրվել են քննարկման ժամանակ։Միջոցառմանը հրավիրված էր նաև CHC-NAV ընկերության Machine Control բաժնի ղեկավար Սանդեյ Սանը Չինաստանից։ Իր խոսքում նա ներկայացրել է ավտոմատացման լուծումների ներդրման իրենց հաջողակ պատմություններն ու անդրադարձել հարցին, թե ինչպես կարելի է համեմատել նոր տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը տարբեր երկրներում ու տարածաշրջաններում: Նա նշել է, որ Հայաստանում այս ուղղոթյան զարգացման մեծ պոտենցիալ կա, և իրենք պատրաստ են համագործակցել այդ մասով։ Համաժողովն ամփոփվեց հատուկ զեղչերի խաղարկությամբ՝ 10%, 15% և 25%՝ «Machine Control, GPS, սքաներներ և գյուղատնտեսական ավտոմատացում» ուղղություններով։ Տիգրան Խեչոյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ նմանատիպ հանդիպումներ, քննարկումներ էլի են կազմակերպելու․ վստահ են, որ սա երկխոսության համար շատ արդյունավետ ու եզակի հարթակ է և ոլորտի զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը։Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
