Փորձագետ. Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը Դոնալդ Թրամփի հաղթաթուղթը կլինի .Բիզնես 24

Պանամայի ջրանցքի վերահսկումը կլինի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային պրոտեկցիոնիզմի հաղթաթուղթը, որի վարչակազմը ստիպված կլինի ԱՄՆ-ի աստիճանական անկումը զսպելու համար օգտագործել ոչ ավանդական մեթոդներ: ՏԱՍՍ-ի թղթակցին նման կարծիք է հայտնել միջազգային անվտանգության և ռազմավարության հետազոտությունների հեղինակավոր փորձագետ Գաո Ցզյանը: «Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը վերահսկողություն ձեռք բերելու Միացյալ Նահանգների փորձը ակնհայտ գործնական շահեր ունի:

Գրենլանդիան հարուստ է բնական պաշարներով՝ հանդիսանալով արդյունաբերության ապագա զարգացման համար ամենակարևոր 34 հիմնական հումքից 25-ի աղբյուրը: Պանամայի ջրանցքի ընդհանուր երթևեկությունը Թրամփի առևտրային պրոտեկցիոնիզմի համար հազվագյուտ սակարկության գործիք կլինի»,- կարծում է մասնագետը: Այս կապակցությամբ Գաո Ցզյանը հիշեցրել է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի խոսքերը, որը նշել է, որ Թրամփը ռազմական ուժ չի կիրառի Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Մելոնիի խոսքով՝ Թրամփի հայտարարությունները նախազգուշացում են գլոբալ այլ խաղացողների համար՝ չմիջամտել այս ռազմավարական կարևոր միջազգային ոլորտներին, որպեսզի բացառվի այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները կփորձի ուժ կիրառել՝ իրեն հետաքրքրող տարածքները կլանելու համար:

«Կարծում եմ, որ եթե այս տրամաբանությունը հիմնավոր լինի, ապա հեգեմոնիզմը և ուժային քաղաքականությունը կդառնան հիմնական դիսկուրսը միջազգային հանրության համար: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ