Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամի
կ զարգացման հարցում` զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի` արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին: