Արցախցի Արմենի լորաբուծության բիզնեսը՝ «Բյուր» գիտելիքներով .banks.am
2023 թվականին Արցախից բռնի տեղահանումից հետո Արմենը բնակություն է հաստատել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում, որտեղ եւ հիմնել է իր՝ լորաբուծության սեփական բիզնեսը։ Արմենը պատմում է, որ մինչ Գրիբոյեդով տեղափոխվելը Արցախում էլ լորաբուծությամբ է զբաղվել, բայց սիրողական մակարդակով, իսկ գաղափարը բիզնեսի վերածել նրան օգնել է տեղահանված անձանց համար ստեղծված «Բյուր» անվճար կրթական ծրագիրը։ Արմեն Ասլանյանը եղել է այդ ծրագրի առաջին շրջանավարտներից եւ այժմ արդեն կիսվում է իր փորձով «Բյուր»-ի մեծ համայնքի նոր մասնակիցների հետ։ մեկնարկել է 2024 թվականին՝ «Իննոբիզ» ՀԿ-ի եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ: Այն նախատեսված է տեղահանված 1000 անձի համար՝ զրոյից բիզնես ստեղծելու նպատակով: Ծրագիրը մասնակիցներին սովորեցնում է սեփական բիզնես սկսելու եւ վարելու «ինչպես»-ները՝ ինչպե՞ս ձեւավորել բիզնես գաղափարը եւ այն իրականացնելու անհրաժեշտ քայլերը, ինչպե՞ս գտնել հաճախորդներ, ինչպե՞ս հաշվարկել եկամուտ եւ ծախս, ինչպե՞ս շփվել Ֆինանսական կառույցների հետ եւ այլն:։ Մասնակցելով դրամահավաքին՝ միասին կարող ենք ապահովել դրամաշնորհային ֆոնդ, որը փորձառու հանձնաժողովի կողմից կուղղվի «բյուրեցիների» ընտրված գաղափարներից բիզնեսներ ստեղծելուն», - ասում է «Իննոբիզ»-ի նախագահ Նաիրա Մարգարյանը։ «Բյուր»-ը բիզնեսի կառավարման գործում «աչքերս բացեց»«Դասընթացների եւ մենտորների հետ հանդիպումների ընթացքում հասկացա, որ մինչ այս ինչ գիտեի բիզնես վարելու մասին, բոլորովին էլ այն չէր: «Բյուր»-ն, այսպես ասած, «աչքերս բացեց», սովորեցրեց բիզնես պլան գրել, ֆինանսներ հաշվարկել, վերադիր եւ հիմնական ծախսերը հասկանալ, եկամուտն ու շահույթը հասկանալ, իմանալ ինչ է մարքեթինգը եւ ինչպես աշխատել հաճախորդների հետ»,- ասում է Արմենը:Նա նաեւ առանձնացնում է մենտորների մոտեցումը՝ նշելով, որ այն կարեւոր է եղել ոչ միայն բիզնես գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաեւ հոգեբանական աջակցության տեսանկյունից։ «Նրանց հետ աշխատանքը մեզ ս
ովորեցրեց չընկճվել: Մենտորական հանդիպումներին այն տպավորությունն էր, որ իրենք ավելի շատ են շահագրգռված, քան մենք, շատ հոգատար էին ու հավատում էին մեզ: Սա ավելի էր օգնում, աշխուժացնում, հույս արթնացնում: Երբ մարդ ամեն ինչ կորցնում է, շատ դժվար է փարոս գտնելը, իրենք դարձան մեր փարոսը»,- նշում է Արմենը:Համագործակցության ուժըՎԶԵԲ-ն ու «Իննոբիզ»-ը շարունակում են ակտիվորեն զարգացնել նաեւ ինստիտուցիոնալ համագործակցությունները, որոնց շնորհիվ 2024 թվականին Արմեն Ասլանյանը եւ իր պես եւս 30 «Բյուր» շրջանավարտ հնարավորություն ունեցան օգտվելու GIZ-ի աջակցությամբ իրականացվող EPIC ծրագրի դրամաշնորհային փաթեթից։ «Մեզ հստակ ժամանակ էր տրված, որի ընթացքում պետք էր մեր մշակած բիզնես մոդելի օնլայն պրեզենտացիան անեինք, ներկայացնեինք անհրաժեշտ սարքավորումներից ցանկը՝ բիզնեսը զարգացնելու համար, այնուհետեւ պատասխանեինք հանձնաժողովի անդամների հարցերին: Մինչ բիզնես մոդելը ներկայացնելը կնոջս հետ տանը պարապում էի, որ կարողանամ բիզնես մոդելը ներկայացնելու ժամանակի մեջ տեղավորվել (ծիծաղում է, խմբ.)»,- ասում է Արմենը: Արմեն Ասլանյանը «Բյուր» եւ GIZ EPIC ծրագրերի շնորհիվ այսօր արդեն ունի երկու ինկուբատոր, սառնարան եւ փետրահան անելու սարք, որոնց օգնությամբ կարողացել է կազմակերպել կայուն արտադրական ու իրացման գործընթաց։ Նա հավելում է, որ ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտելուց ու ֆինանսավորում գտնելու աջակցությունից հետո անգամ «Իննոբիզ»-ը շարունակում է մնալ իրենց կողքին: Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի