Ապօրինի գույքի դեմ պայքարը հասավ գարաժի դռանը
Երևանի Վաղարշյան փողոցի շենք 1-ի ավտոտնակ 3-ը վերջապես ազատագրվեց ապօրինի ձեռքբերումից և վերադարձավ Հայաստանի Հանրապետությանը։ Դատարանը հաստատեց, որ այս կարևորագույն ազգային ունեցվածքը պետք է պատկանի ժողովրդին։ Շուկայական արժեքը՝ վախենալով չասենք՝ մի ամբողջ 5 միլիոն 32 հազար 895 դրամ։ Այո՛, ճիշտ կարդացիք, ոչ թե միլիարդ, այլ միլիոն… դրամ։ Վարչապետը չհամարձակվեց լռել ու անմիջապես այս հաջողության մասին հայտարարեց Ֆեյսբուքում՝ ցույց տալով, որ պետությունը հետևողական է։ Հաջորդը ինչ կլինի՝ բաղնիք №7-ը Կապանում, թե՞ թիթեղյա մառան №12-ը Արտաշատում