Վարդան Խաչատրյան. Հայաստանն՝ ի դեմս ArCa-ի, պետք է ունենա հուսալի ազգային վճարային համակարգ .banks.am

Armenian Card (ArCa) ընկերությունն ապրիլի 4-ին նշում է հիմնադրման 25-ամյակը: -ի հետ զրույցում ընկերության գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը զրուցել է ArCa-ի անցած ճանապարհի, հաղթահարած մարտահրավերների, արժեքների ու առաջիկա անելիքների մասին: ակնթարթային վճարումների համակարգը: Սրա շրջանակում սկսել ենք համագործակցություն նախաձեռնել շուրջ 4-5 երկրի 6-7 մասնավոր ֆինանսական եւ ազգային վճարային համակարգերի հետ ։ Հուսով ենք՝ այս տարի որոշների հետ արդեն տարեվերջում կունենանք աշխատող նախագծեր:- ArCa Pay նորարար պրոդուկտը գործարկվեց նախորդ տարվա աշնանը: Կնշե՞ք ArCa Pay-ի առավելությունները: - ArCa Pay-ը առավելություններ ունի ե՛ւ փոխանցող, ե՛ւ ստացող կողմերի համար: Փոխանցող կողմի համար առավելություններից կնշեմ այն, որ պետք չէ հավաքել բանկային հաշվեհամարին ամբողջությամբ, պետք չէ մի շարք տեղեկատվություն լրացնել փոխանցման փաստաթղթի մեջ, պետք է զուտ ստացող կողմի հեռախոսահամարն իմանալ եւ երկու կարճ հպման արդյունքում գումարը ուղղակել նրան:Ստացող կողմի համար հիմնական առավելությունն այն է, որ փոխանցված դրամական միջոցները անմիջապես հասանելի են դառնում իրեն՝ վայրկյանների ընթացքում։ Մենք ունենք ավանդական հաշիվների միջեւ փոխանցման համակարգ, որ տեղի է ունենում երկար, նվազագույնը 1 օրվա ընթացքում, իսկ ArCa Pay-ի միջոցով փոխանցվող գումարը ստացողին հասանելի է դառնում ակնթարթի ընթացքում: Ինչ վերաբերում է միջնորդավճարին՝ այն էական նվազ է այլ փոխանցման գործիքների համեմատ։ Նշեմ, որ ArCa Pay համակարգն այս պահին գործում է ֆիզիկական անձանց հաշիվների միջեւ փոխանցման համար, բայց այս տարի այն կգործի նաեւ իրավաբանական անձանց հաշիվների միջեւ փոխանցումների համար՝ կրկին ակնթարթային:- ArCa վճարումների համակարգն ինչպե՞ս է արձագանքում պատահարներին եւ դրանց կառավարման համար ի՞նչ մեխանիզմներ է ներդնում:- Ընկերությունը պատահարների կառավարման մասով իրականացնում է ամենօրյա, 24-ժամյա մոնիթորինգ: Լինում են օրեր, րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, որոնք ցավոտ են լինում, քանի որ դրանց ընթացքում տեղի են ունենում խափանումներ եւ բանկոմատների, քարտային վճարումների հետ կապված անհասանելիություններ: Պատահարների պատճառներ հիմնականում դառնում են վերազինումները, ծրագրերի թարմացումները։ Փորձում ենք վերազինման աշխատանքներն իրականացնել հնարավորինս այն պասիվ ժամերին, որոնք նվազագույնի կհասցնեն մեր քաղաքացիների եւ տնտեսվարողների դժգոհությունները, սակայն լինում են դեպքեր, որ չենք կարողանում դրանցից խուսափել: Ներողամտություն ենք հայցում մեր քաղաքացիներից, հասկանում ենք, որ նույնիսկ այդ մեկ րոպեն, կես րոպեն իր բացասական ազդեցությունն է թողնում: Համակարգի անընդհատությունը ապահովելու նպատակո

Վարդան Խաչատրյան. Հայաստանն՝ ի դեմս ArCa-ի, պետք է ունենա հո...

վ այս տարվա ընթացքում ամբողջությամբ կգործարկենք տվյալների երկրորդ միասնական կենտրոնը, որը կապահովի ավելի մեծ ծավալի թողունակություն եւ կապահովվի անընդհատության բարձր մակարդակ: Առաջիկայում կներդրվի նաեւ պատահարների կանխարգելման ու մոնիթորինգի նոր գործիքակազմ: Ուզում եմ նշել, որ վերջին 6 ամսվա տվյալներով, չնայած, որ ունեցել ենք թե՛ համակարգային, թե՛ ոչ համակարգային խափանումներ, մեր հասանելիությունը եղել է 99, 89% -ով։ Հիմա մեր առավելագույնն ենք անում, որ համակարգի հասանելիությունը դարձնենք միջազգային լավագույն փորձին հավասար, այսինքն՝ 99,99 %:- Առաջիկայում զարգացման ի՞նչ նպատակներ ունեք եւ ի՞նչ դեր է խաղալու թվայնացումն այդտեղ:- Եթե խոսենք թվայնացման դերի մասին մեր զարգացման ճանապարհին, ապա պիտի նշեմ, որ ArCa-ն ինքը ի սկզբանե հենց թվային ընկերություն է եղել: Մենք հիմա ոչ թե թվային փոխակերպման խնդրի առաջ ենք կանգնած, այլ՝ մտածելակերպի ու բիզնեսի փոխակերպման լուծումների: Այսինքն՝ մենք փոխակերպում ենք մեր բիզնեսը: Ինչպես ժամանակին Netflix-ը վարձույթից դարձավ «ինտերնետ սթրիմինգ», իր պրոդուկտը թողեց նույնը, բայց մատուցման եղանակը փոխեց: Հիմա մենք, քանի որ ի սկզբանե թվային էք, պարզապես փոխակերպում, ադապտացնում ենք մեր բիզնես ուղղությունները թե՛ տեղական, թե միջազգային շուկայում գործող մարտահրավերներին:Մեր ընկերության գերնպատակը համակարգի անընդհատությունն ու թողունակությունը բարձր պահելն է՝ այլ երկրներում ներդրված վճարային լավագույն լուծումներին համահունչ: Նպատակ ունենք նաեւ մեր ուժերով ստեղծել նորարարական վճարային լուծումները, այսինքն՝ լինենք ոչ միայն ձեռք բերող, այլեւ ստեղծողի դերում: Այս ամենի հիմքում ընկած է այն գաղափարը, որ Հայաստանն՝ ի դեմս ArCa-ի, պետք է ունենա հուսալի եւ նորարար ազգային վճարային ենթակառուցվածք:- Եվ վերջում՝ որո՞նք են այն կարեւորագույն արժեքները, որ պահպանում եք ընկերության գործունեության մեջ:- ArCa-ի որդեգրած արժեքներն են թափանցիկությունը, հուսալիությունը, նորարարությունը եւ ազնվությունը: Թե՛ թիմի ներսում, թե՛ մեր հաճախորդների եւ շահառուների հանդեպ մենք առավելագույնս թափանցիկ ենք, ազնիվ ու շարունակելու ենք այդ արժեքները պահպանել:Մեր ընկերությունն արդեն 25 տարեկան է, ունի մեծ եւ հարուստ ժառանգություն, սա արժեք է, ինչը պահպանելով՝փորձում ենք համալրել նոր մարդկային կապիտալով եւ նոր գիտելիքներով: Այսինքն՝ տարիների ընթացքում ստեղծված արժեքները նոր մոտեցումների հետ ենք ուզում ինտեգրել, որի արդյունքում կկարողանանք դիմակայել շուկայի մարտահրավերներին, վերափոխելով մատուցվող ծառայությունների որակը, որոնք պետք է ծառայեն ի շահ մեր տնտեսությանն ու քաղաքացիներին:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի



ԼՐԱՀՈՍ