Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը banks.am

Ռուսաստանը Հայաստանում Եվրոպական միությանը միանալու մասին օրենքի նախագծի քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) հանրապետության դուրս գալու մեկնարկ։Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ Մոսկվան «Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է՝ հաշվի առնելով այս հանգամանքը»։«Միևնույն ժամանակ, դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է, որի իրավունքը այն երկիրն անկասկած ունի»,- ընդգծել է փոխվարչապետը։Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, քանի որ երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»:«Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ կետում կհատվեն։
Ուստի Հայաստանում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն երկիրը դնում է ընտրության առաջ»,- պարզաբանել է նա։Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում կբարձրանան էներգակիրների գները։Նրա խոսքով, «ավելի հստակ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, և հաշվի առնելով այն տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցելը կարելի է համեմատել «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ»:Մեդիամաքսը նշում է, որ 2024 թվականի ամռանն Ալեքսեյ Օվերչուկը արդեն խոսել էր ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելիության մասին:«Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը տալիս ենք մեր անվտանգության եւ ռազմավարական խորության համար։
Հետեւաբար, ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, իհարկե, հետեւանքներ կունենա»,- ասել էր ՌԴ փոխվարչապետը: Մանրամասները սկզնաղբույր կայքում։