Մարիամ Պողոսյանը հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը մարտի 28-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողները հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տարբեր երկրների հետ Հայաստանի համագործակցության, տարածաշրջանի անվտանգային եւ այլ հարցերով: Մարիամ Պողոսյանը, մասնավորապես, խոսել է Հայաստանի եւ

Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, կարեւորել փաստաթղթի ստորագրումը: Պատգամավորը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում երկարատեւ խաղաղությանը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին:



ԼՐԱՀՈՍ