🎥 Շների ստերջացման ծրագիրը. Երևանից՝ Գյումրի

Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ: Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյո
ւմրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը: Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն: