Օրենսդիր մարմինն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցին

Խորհրդարանը մարտի 27-ի նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալները ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: «Մարդակենտրոնություն՝ հաշվեքննությունների կենտրոնում դիտել մարդուն, նրա կարիքները եւ նպաստել դրանք

հասցեագրող ինստիտուտների զարգացմանը, գերազանցություն՝ տրամադրել միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ աուդիտորական արդյունքներ եւ փոխգործակցություն՝ օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով նպաստել հանրային կառավարումը բարելավելուն: Կարծում եմ՝ արժեբանական այս եռամիասնությունը թույլ կտա հաշվեքննության գործառույթի ներուժը լավագույնս ծառայեցնել հանրային շահին»,- ելույթում ըն

դգծել է Ժիրայր Մխիթարյանը: Թեկնածուն հավաստիացրել է, որ արտաքին պետական հաշվեքննության բնագավառի կուտակած փորձն ու գիտելիքները պատրաստ է ծառայեցել Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացման գործին:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ