🎥 Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել

Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։***Հաջորդը մարտի 20-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կրայսլեր» մակնիշի մի մեքենա։31-ամյա վարորդը պարեկների բանավոր պահանջով ներկայացրել է հոգեմետ 13 դեղահաբ, նաև` մահակի նմանվող առարկա։Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։***Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայատումը մարտի 24-ին էր, երբ նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲԻԴ» մակնիշի մի մեքենա։Պարեկների բանավոր պահանջով մեքենայի 31-ամյա վարորդը ծխախոտի տուփի միջից ներկա

յացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված սպիտակ բյուրեղանման զանգված և հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրանյութ է։Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Կրիստալի քաշը 3,7 գրամ էր։Վարորդը նաև ներկայացրել է գաղտնի փականով դանակ։Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ