Համաձայնագրով կկանոնակարգվեն Հայաստանի ու Հոնկոնգի միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը

«ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երեւանում: Այս մասին մարտի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով նույնանուն օրենքի նախագիծը: Զեկուցողի խոսքով համաձայնագրով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Փոխնախարարն ընդգծել է, որ համաձայնագիրը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավ

որվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա: Այն հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների՝ շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկույցով ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորն ընդգծել է, որ նախագիծն ուղղված է տնտեսական զարգացմանը



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն