Ապրիլի 3-ին կկայանա «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալահամերգը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալահամերգը կկայանա ս.թ. ապրիլի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետութ

յան դասեր անցկացրեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր երաժշտակ

ան և արվեստի դպրոցներում։ Վարպետության դասերի ընթացքում ընտրված շնորհալի երեխաները, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, ելույթ կունենան ծրագրի եզրափակիչ գալահամերգին՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումներն ու հմտությունները։



ԼՐԱՀՈՍ