Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնության լրամշակված տարբերակին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը? Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նախաձեռնության նախաբանը վերախմբագրվել է: Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը: «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում էե պարբերությունը վերաշարադրվել է հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգ
ությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը` հայտարարում է Հայաստանի Հանրապետության` Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը»: «Հանձնաժողովի անդամների, Կառավարության ներկայացուցչի եւ նախաձեռնող խմբի անդամների հետ այս տարբերակի շուրջ եկել ենք համաձայնության, համատեղ գեներացրել ենք այս տեքստը»,- պարզաբանել է Արտակ Զեյնալյանը: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության լրամշակված տարբերակի վերաբերյալ: Արտակ Զեյնալյանը եւ Պարույր Հովհաննիսյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: