Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված պատմամշակութային հուշարձանների պատշաճ պահպանությանը, հանրահռչակմանն ու զարգացմանը՝ որպես պետության տնտեսության առաջընթացի կարևոր գործոն: Նա ընդգծել է, որ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությունում հուշարձան

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործա...

ների վերականգնումը ամրագրված է որպես առաջնահերթություն, և վերջին տարիներին պետական հատկացումներն այդ ուղղությամբ մի քանի անգամ աճել են: Ըստ նախարարի՝ առաջնային խնդիր է սահմանվել՝ հուշարձանները դարձնել հանրային զարգացման կարևոր վայրեր: Այս համատեքստում Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման նախագիծն ու համագործակցության հնարավորությունը։ «Արտաշատ մայրաքաղաքի վերականգնումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի և իր պատմական արժեքով համաշխարհային մշակութային ժառանգության կարևոր մաս է: Մեր նպատակն է գործընկերների հետ մշակել զարգացման հայեցակարգ, և քաղաքատեղին վերածել զբոսաշրջային ակտիվ կենտրոնի»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ նախանշելով այս ուղղությամբ համագործակցության պատրաստակամությունը: Պատվիրակության անդամները ևս կարևորել են «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման ուղղությամբ համագործակցության հեռանկարները և վերահաստատել հետագա անելիքները քննարկելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր։

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործա...



ԼՐԱՀՈՍ