Քննարկվել են առողջապահական համակարգի մի շարք խնդիրներ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը մարտի 19-ին հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Էնն Ուայրիմու Մումինայի հետ: Կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերում հակամարտություններից, համաճարակներից, աղետներից տուժած, բժշկական օգնությունից զրկված մարդկանց աշխարհի ավելի քան 70 երկրներում: Կազմակերպությունը ներկայումս Արշակունյաց բժշկական կենտրոնում իրականացնում է «Հեպատիտ C-ի վերահսկման պարզեցված մոդելի ներդնում Հայաստանում» ծրագիրը, որն աջակցում է հեպատիտ C-ի բուժման մատչելիությանը` մատուցելով «մեկ պատուհանի» ծառայություններ: Հիվանդների թեստավորումը, ախտորոշումն ու բուժումը կատարվում են մեկ վայրում եւ անվճար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղե

լ նաեւ Հայաստանի առողջապահական համակարգի կարիքներին եւ այն խնդիրներին, որոնց բախվում են հեպատիտ C-ով հիվանդ մարդիկ ախտորոշման եւ բուժման փուլերում: Ընդգծվել է նման ծրագրերի կարեւորությունը ոչ միայն առանձին հիվանդների առողջության համար, այլեւ հանրային առողջապահության տեսանկյունից՝ կանխելով վիրուսի տարածումը: Հետագա համագործակցության եւ ծրագրի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:



ԼՐԱՀՈՍ