Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում /հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24/ տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները: Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականին` դառնալով ամենամյա։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող՝ Երևանի և մա

րզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։ Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Մանրամասները՝ http://hesc.am/am/18-03-25



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն