Մարտին Գալստյանը ներկայացրել է ռուբլու եւ եվրոյի արժեւորման պատճառները .banks.am

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ «ռուսական ռուբլու վերջին արժեւորման մեջ սենտիմենտը բավականին կարեւոր դեր ունի:«Շուկայում տեսնում են ռուս–ուկրաինական պատերազմի հնարավոր արագ հանգուցալուծում, կոնֆլիկտի սառեցում, հետագայում նաեւ բանակցություններ։ Դա միանշանակ դրական է ազդում ռուբլու փոխարժեքի վրա, այսօր նաեւ Պուտին–Թրամփ հեռախոսազրույց է լինելու։ Կարծում եմ` դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձեւավորված նաեւ շուկայի խաղացողների մոտ, ինչը դրական ազդեցություն է ունենում ընդհանուր ռուսական

ակտիվների գների վրա»,- ասուլիսի ժամանակ ասել է նա:Ինչ վերաբերում է դոլարին, ԿԲ նախագահի խոսքով, դոլարի փոխարժեքը նվազել է ոչ միայն ռուբլու, այլեւ՝ եվրոյի նկատմամբ, որը որոշակի արժեւորվել է։ «Երբ նայում ես շուկայի խաղացողների մեկնաբանություններին եվրոյի վարքագծի վերաբերյալ, դա հիմնականում պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ ունեցած որոշակի տատանողականությամբ։ Շուկայի խաղացողները փորձում են հասկանալ՝ ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիան ինչ է ուզում անել տարիֆային քաղաքականության, տնտեսական հարաբերությունների միջոցով։ Կարծում եմ` շուկան դեռեւս խարխափում է` հասկանալու զարգացման ուղեգիծը»,- ասել է Մարտին Գալստյանը:



ԼՐԱՀՈՍ

Առողջապահություն

Զբոսաշրջություն