Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարեւորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ բազմակողմ գործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում վերջին զարգացումների մասին: Մերի Գալստյանը կարեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Սարգիս Խանդանյանն էլ արժեւորել է հայ-չեխական խորհրդարանական փոխգործակցությունը, ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայ խորհրդարանականներն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ ե
րկխոսության մեկնարկի կարեւորությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: