Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել .banks.am

Մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: «Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմաններըԹողարկող Հայաստանի ՀանրապետությունՎարկանիշ BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’sՏեղաբաշխված ծավալ
750,000,000 ԱՄՆ դոլարԳնանշման օր 2025թ. մարտի 5Վերջնահաշվարկի օր 2025թ. մարտի 12Մարման օր 2035թ. մարտի 12Արժեկտրոն 6.75%Տեղաբաշխման գին 97.524%Եկամտաբերություն 7.1000%ԱՄՆ 10տ. ուղենշ 4.675% (2035թ. փետրվարի 15)Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենշի նկատմամբ 286 բ.կ.Ցուցակում Լոնդոնի բորսա