Գվարդիոլայի թիմը երբեք այսքան վատը չի եղել. Ֆերդինանդը՝ Մանչեսթեր Սիթիի մասին .armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» վերջին վատ արդյունքների մասին։ Նախօրեին «Սիթին» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում պարտվել է «Յուվենտուսին»։ «Նրանք հիանալի թիմ են, որոնք չորս անգամ անընդմեջ հաղթել են Պրեմիեր լիգան: Նրանք մեծ հաջողության պատմություն ունեն։
Բայց մենք երբեք չենք տեսել, որ Պեպ Գվարդիոլայի թիմն այսքան վատ տեսք ունենա: Մարզիչը պետք է միջոց գտնի այս թիմին աշխուժացնելու, նրանց ֆիզիկական վիճակի և վստահության վերադարձի համար»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։ «Յուվենտուս»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայացել է նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին։ Խաղը կայացել է Թուրինի (Իտալիա) «Ալիանց» մարզադաշտում։
Հանդիպումն ավարտվել է թուրինցիների՝ 2։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։