«Մանուշյանական շաբաթ»՝ նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության աջակցությամբ և համանախաձեռնությամբ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունը և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը 2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացնեն «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագիծը նպատակ ունի վերաիմաստավորելու Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու Ֆրանսիայի և Հայաստանի պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, կկազմակերպվի Երևանում և Արտաշատում։ Նախագիծն իրականացվում է ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ և հովանու ներքո։ Նախագծի աջակիցներն են` Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և ֆրանսիական ինստիտուտը, «Առլեամ» և «Առլեամ Աերո», «Քարֆուր» ընկերությունները։ Նախագծի գործընկերներն են՝ Ե. Չարենցի անվան գրականութ

յան և արվեստի թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի Պանթեոնը, «Ռոժե Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։  



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ