Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ 60 հազար քաղաքացու ստորագրություն: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է անհրաժեշտ ստորագրությունները Հայաստանի 44 խոշորացված համայնքներից եւ Երեւանի վարչական շրջաններից: Ստորագրությունները ստուգվել են ԿԸՀ-ի կողմից. դրանք վավերական են եղել: Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ օրինագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ: Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է: Օրինագծի բովանդակությունը՝ այ

ստեղ: http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21729&year=2025&month=2&day=11



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն