ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են ուսումնական վարժանքին

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները փետրվարի 10-14-ը մասնակցել են Հունաստանի Եվելպիդոն ռազմական դպրոցի (SSE) կազմակերպած ձմեռային ուսումնական վարժանքին։ Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի և Սլովակիայի կուրսանտների հետ նրանք մասնակցել են ինտենսիվ պարապմունքների,

որոնք ներառում էին փոքր մասշտաբի մարտավարական վարժանքներ, արագ արձագանքման մարտական կրակային պատրաստություն, անհատական և խոշոր տրամաչափի զենքերից կրակային պատրաստություն, ձմեռային պայմաններում գոյատևման հմտությունների զարգացում։ Միջազգային նմանօրինակ պատրաստության ծրագրերը զարգացնում են կուրսանտների հմտությունները, ամրապնդում պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ապագա սպաներին նախապատրաստում դիմակայելու մարտահրավերներին։
