Կոնվերս Բանկը եւ IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում banks.am

Կոնվերս Բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը: ֆինանսավորման պակասի հետ, այդ թվում պայմանավորված այնպիսի մարտահրավերներով, ինչպիսիք են գրավի եւ ֆինանսական սահմանափակ հնարավորությունները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Մենք մեկնարկում ենք համագործակցություն Կոնվերս Բանկի հետ՝ լրացնելու Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման պակասը։

Այս համագործակցությունը հանդիսանում է ռիսկերի փոխհատուցման` IFC-ի առաջին գործիքներից մեկը երկրում: Այն նպատակ ունի աջակցել այդ բիզնեսներին, այդ թվում՝ կանանց կողմից կառավարվող ձեռնարկություններին եւ գյուղատնտեսության ոլորտին՝ խթանելով կայուն աճն եւ նորարարությունը», – նշել է Եվրոպայում IFC-ի ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային գլխավոր մենեջեր Մարսելո Կաստեժանոսը:IFC-ի երաշխիքով ապահովված պորտֆելի 75%-ը կուղղվի վարկառուների թիրախային խմբերի ֆինանսավորմանը, ինչպիսիք են կանանց կողմից տնօրինվող ձեռնարկությունները, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում կամ գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ները, ինչպես նաեւ էներգաարդյունավետ ծրագրերի իրականացումը:

«Ուրախ ենք հայտնել այս նորարարական ծրագրի շրջանակում IFC-ի հետ մեր համագործակցության մեկնարկի մասին: Մանրամասները սկզնաղբույր կայքում։