Թրամփի եւ Պուտինի հեռակա «զրույցը» մաքսատուրքերի վերաբերյալ .banks.am

ԱՄՆ-ի վարչակազմը կշարունակի նոր մաքսատուրքեր սահմանել իր առեւտրային գործընկերների համար՝ «ժամանակացույցին համապատասխան»։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո։«Մեզ շատ վատ էին վերաբերվում շատ երկրներ, ոչ միայն Կանադան եւ Մեքսիկան: Ես դատապարտում եմ մեր նախկին ղեկավարությանը դա թույլ տալու համար», - նշել է նա:Փետրվարի 1-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու մասին։ Չինաստանից ներմուծման համար լրացուցիչ 10% տուրքերը ուժի մեջ են մտել փետրվարի 4-ից, իսկ կ

անադական եւ մեքսիկական ապրանքների նոր մաքսատուրքերը մեկ ամսով հետաձգվել էին:Թրամփը նաեւ ասել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել արտասահմանյան մեքենաների համար՝ մոտ 25% չափով։Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է բարձր մաքսատուրքերի թեման։«Ինչ վերաբերում է բարձր մաքսատուրքերի առեւտրային քաղաքականությանը, ապա յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչն է իրեն ձեռնտու, ինչը՝ ոչ։ Ես հասկանում եմ տրամաբանությունը՝ արտադրությունները բերել ձեզ մոտ, աշխատատեղեր ստեղծել, հարկային համակարգի բոլոր մակարդակներում հարկադրել հարկեր վճարել։ Բայց ինչ-որ փուլում, իհարկե, այդ գործողությունները կհանդիպեն որոշակի դժվարությունների՝ կապված գնաճային ճնշման եւ ապրանքների գների բարձրացման հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։



ԼՐԱՀՈՍ