Առաջիկա ամիսներին ԱՄԷ-ն ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր կստորագրի .banks.am

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) երկու-երեք ամսվա ընթացքում համաձայնագիր կստորագրեն ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին։-ը՝ այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին առեւտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ ալ Զեյուդին։«Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթի ստորագրմանը»,- ասել է պետնախարարը Աբու Դաբիում «Արտադրված է Ռուսաստանում» տոնավաճառի բացման ժամանակ:Թանի բեն Ահմեդ ալ-Զեյուդին նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄԷ-ի
եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը $3,5 միլիարդից հասել է $10 միլիարդի: Նրա խոսքով, ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կնպաստի առեւտրաշրջանառության հետագա աճին։Կողմերը համաձայնագրի վրա աշխատել են գրեթե մեկուկես տարի։