🎥 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է ձնամաքրման աշխատանքներին

Ձյան առատ տեղումներից հետո Երևանի փողոցներում ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում: Դեռևս գիշերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել էր տարբեր վարչական շ
րջաններ, տեղում ծանոթացել ձնամաքրման ընթացքին, գործի դրված տեխնիկական միջոցների քանակին: Քաղաքապետն այսօր ԵԱՍՄ աշխատակիցների հետ քաղաքացիների համար անցանելի դարձրին Հալաբյան-Էստոնական փողոցների մայթերը: