2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց նկատմամբ զորակոչի որոշ դրույթներ չեն կիրառվի․ նախագիծ .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Նախագծով առաջարկվում է լրացում կատարել 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի 5-րդ հոդվածում՝ այն լրացնելով նոր՝ 2.1-ին մասով։ Սահմանվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերի գործողությունը չի տարածվում՝ Միաժամանակ նախատեսվում է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ անձանց նկատմամբ գործող կարգավորումների կիրառումը չտարածելու անհրաժեշտությամբ։ Խոսքը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերին, որոնք նախատեսում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ինչպես նաև պետական բյուջե համապատասխան գումարների վճարման միջոցով ծառայությունից ազատման կամ ծառայության կրճատված ժամկետով անցնելու հնարավորություններ։ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքով 19-րդ հոդվածը լրացվել է 1.1-ին և 1.2-րդ մասերով, որոնց համաձայն՝ Սակայն 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված կամ բռնի տեղահանված անձանց դեպքում նշված նորմերը գործնականում առաջացնում են խնդիրներ։ Մասնավորապես՝ Այս համատեքստում առաջարկվում է 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերի գործողությունը չտարածել նշված անձանց վրա։ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի նաև փոփոխություն կատարել զորա
կոչի անցկացման կարգը սահմանող ՀՀ կառավարություն-ի 04.10.2018թ. N 1132-Ն որոշման մեջ։ Կարգավորման նպատակը և բնույթը Նախագծի նպատակն է՝ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը Օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացնում։ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «4.2 Միգրացիա» բաժնով սահմանված առաջնահերթությունների հետ։ Այն ուղղված է՝ Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։