«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման համար նվազագույն միավորների շեմը կնվազեցվի 10 %-ով․ նախագիծ .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ։ Մասնավորապես՝ Այսպիսով, ընդունելության (ուսումնառության) նվազագույն միավորների շեմը առաջարկվում է իջեցնել 10 տոկոսով։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նպատակային ուսումնառության շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ։ Ծրագիրը նախատեսում է, որ քաղաքացուն տարկետում է տրամադրվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով հետագա զինվորական ծառայություն անցնելու պարտավորությամբ։   Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Գործող կարգավորման համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման իրավունք են ստանում այն քաղաքացիները, որոնց՝ Վերջին հինգ տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ծրագրով դիմող և պայմանագիր կնքող սովորողների թիվը աստիճանաբար նվազել է։ Նվազման հիմնական պատճառներից է դիմումատուների կողմից սահմանված նվազագույն միավորները չհավաքելու հանգամանքը, այն դեպքում, երբ զգալի թվով դիմորդներ հավաքել են 60–75 տոկոս միջակայքում միավորներ։ Միաժամանակ, գործընթացի վրա ազդեցություն է ունեցել նաև ՀՀ կառավարության 23.03.2023թ. N 383-Ն որոշումը, որով բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով բարձր միավորներով ընդունված սովորողների համար սահմանվել է տարկետման հնարավորություն։ Արդյունքում՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նախատեսված 350 տեղերը ամբողջությամբ չեն համալրվում, ինչը հետագայում անդրադառնում է սպայական պաշտոնների

համալրման գործընթացի վրա։  Կարգավորման նպատակը և բնույթը Նախագծի նպատակն է՝ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում և չի հանգեցնում պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխության։ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Նախագիծը բխում է ՀՀ կառավարություն-ի 2021-2026 թվականների ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի պահանջներից։ Այն ուղղված է՝   Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։  



ԼՐԱՀՈՍ