Սոցիալական աջակցության ոլորտում առաջարկվում են համալիր փոփոխություններ .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Օրենքի 20-րդ, 24-րդ և 26-րդ հոդվածները շարադրվում են նոր խմբագրությամբ։ Կենցաղավարման օգնությունը հստակեցվում է որպես անձի կամ ընտանիքի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով տրամադրվող աջակցություն, որը կարող է ներառել՝ Խնամքը սահմանվում է որպես տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների կամ այլ շահառուների համար ընտանեկան միջավայրին առավել մոտ պայմանների ապահովում՝ տնային պայմաններում, ցերեկային

կենտրոններում, համայնքային փոքր տներում, խնամատար ընտանիքներում և այլ կազմակերպություններում։ Խնամքի տրամադրման կարգերը, ձևերը և շահառուների խմբերը կսահմանվեն Կառավարության որոշմամբ։ Օրենքի 18-րդ հոդվածում նախատեսվում է, որ ընտանիքի կազմը ճշգրտելու նպատակով նույն հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները կարող են մշակվել առանց նրանց համաձայնության։ Միաժամանակ հստակեցվում են դիմումի մերժման հիմքերը, այդ թվում՝ Օրենքի 31-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ սահմանելով բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցման կամ հատուցման հստակ կարգավորում։ Բացի այդ, վերանայվում են սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման պայմանները՝ դրանք համապատասխանեցնելով սոցիալական ծառայության առանձնահատկություններին։ 23-րդ հոդվածում նախատեսվում է, որ բնաիրային օգնությունը կարող է ներառել մթերքի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, դեղերի, ինչպես նաև վառելանյութի տրամադրում կամ դրանց ձեռքբերման համար հատուցում։ Նախագծով սահմանվում են սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչներ սահմանող ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետները և սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հավաստագրման պարտականությունները։ Նշվում է նաև, որ օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրառման արդյունքում ծագած խնդիրները և բացերը։ Մասնավորապես՝ Ֆինանսական ազդեցությունը Նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։ Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ