Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ

Սիրելի երևանցիներ, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսման համաձայն, փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ։ Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և մարդկանց առօրյա գործունեության վրա։ «Երևանի աղբահ

անություն և սանիտարական մաքրում», «Կանաչապատում» և շրջակա միջավայրի պահպանություն, Երևանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները իրենց ողջ նորուժով ներգրավված են լինելու ձնամաքրման գործընթացում: Միևնույն ժամանակ քաղաքապետարանը հիշեցնում է տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ վերջիններս պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները։ Հորդորում ենք նաև վարորդներին՝ ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն