Թվային ռուբլին քաղաքացիների համար հարկադիր վճարային գործիք չի դառնա .banks.am

Թվային ռուբլին (Central bank digital currency, CBDC) վաղեմության ժամկետ չունի, ուստի չի կարող «այրվել», այն նաև հարկադիր վճարային գործիք չի դառնա քաղաքացիների համար։ ՝ այս մասին  հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան։Նա ընդգծել է, որ չարագործներն այժմ ակտիվորեն շահարկում են թվային ռուբլու թեման։ Կենտրոնական բանկի դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ «թվային ռուբլին շարունակում է մնալ մեր ազգային ռուբլին, որին մենք սով

որ ենք, որն օգտագործում ենք՝ միայն թե թվային տեսքով»: Բակինան ընդգծել է, որ CBDC-ն հուսալի է և ունի տեխնոլոգիական պաշտպանության ամենաբարձր մակարդակը:Թվային ռուբլին ՌԴ ազգային արժույթի երրորդ ձևն է, որը Ռուսաստանի բանկը նախատեսում է թողարկել՝ ի լրումն առկա փողերի տեսակների (կանխիկ և անկանխիկ): Սպասվում է, որ թվային ռուբլու լայն շրջանառության մեջ ներմուծումը կսկսվի աստիճանաբար՝ 2025 թվականի հուլիսի 1-ից։



ԼՐԱՀՈՍ