Ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան Թրամփի՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրի ընտրություն

Թրամփի վարչակազմի կողմից Սաուդյան Արաբիայի ընտրությունը՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ առանցքային բանակցությունների վայր, ընդգծում է, թե դիվանագիտական առումով որքան է առաջադիմել Թագավորությունը՝ 2018թ. սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությունից հետո գրեթե մեկուսացված պետության կարգավիճակից։ Երկրի և հատկապես նրա փաստացի ղեկավար, թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի վրա նետված ստվերը, կարծես թե ցրվել է, թեև միջազգային հարթակներում երբեմն դեռևս մտահոգություններ են հնչում Սաուդյան Արաբիայի մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Բազմաթիվ ոլորտներում, հատկապես ժամանցի և սպորտի ասպարեզում, երկիրը հսկայական գումարներ է ծախսել՝ համաշխարհային բեմում խոշոր դերակատար դառնալու իր հավակնություններն իրականացնելու համար։ Դիվանագիտական առումով սաուդական ղեկավարությունը նույնպես ամրապնդել է իր դերը։ Բայդենի նախագահության տարիներին Թագավորությունն ավելի է հեռացել ԱՄՆ-ից՝ որպես իր առանցքային միջազգային դաշնակցի վրա հենվելուց։ Սաուդցիները հստակ ցույց տվեցին, որ կհետևեն առաջին հերթին իրենց շահերին՝ սերտացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի առանցքային մրցակիցների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, անշուշտ, ողջունվել է սաուդցիների կողմից։ Նրա առաջին նախագահության ընթացքում առաջին արտաքին այցը հենց Սաուդյան Արաբիա էր, և նրա արտաքին քաղաքականության գործարարական բնույթն ավելի համահունչ է սաուդական ներկայիս ղեկավարությանը։ Այն ձեռքբերումներից մեկը, որը Թրամփը կցանկանար արձանագրել, սաուդիների և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրն է, որը կլիներ իր առ

աջին նախագահության ժամանակ սկսված Աբրահամյան համաձայնագրերի գագաթնակետը։ Սակայն հետագայում Գազայում ծավալված պատերազմը խոչընդոտներ է ստեղծել և, հավանաբար, կբարձրացնի այն գինը, որը Սաուդյան Արաբիան կպահանջի խաղաղության համաձայնագրի համար։ Սաուդցիները շատ արագ հայտարարեցին Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրի՝ բոլոր պաղեստինցիներին տեղահանելու և այն որպես հանգստավայր վերակառուցելու մասին առաջարկի իրենց վճռական մերժման մասին։ Դա Թագավորությանը մղել է այլ արաբական պետությունների հետ գործուն այլընտրանքային ծրագիր մշակելու, որը նախատեսում է գազացիների մնալը իրենց հողում՝ անկլավի վերականգնման ընթացքում, և կհանգեցնի հակամարտության երկու պետության լուծմանը։ Թրամփի վարչակազմի ներկայիս մոտեցումը, կարծես թե, հակասում է այս տեսլականին՝ ինչպես Գազայի, այնպես էլ օկուպացված Արևմտյան ափի նկատմամբ քաղաքականության հարցում։ Այս հակասության լուծումը առանցքային կլինի Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև զարգացող հարաբերությունների դինամիկայի համար։ Ակնհայտ է, որ սաուդցիները չեն պատրաստվում զսպել համաշխարհային դիվանագիտության մեջ անհրաժեշտ խաղացող դառնալու իրենց հավակնությունները։



ԼՐԱՀՈՍ