Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ամփոփել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը: Մրցույթին մասնակցել են երկու տարիքային խմբերի՝ 6-11 և 11-17 տարեկան երեխաներ և պատանիներ՝ ներկայացնելով խմբային աշխատանքներ։ Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի անցկացրած մրցույթին ներկայացվել է շուրջ 210 նախնական հայտ․ ամփոփիչ փուլին մասնակցել են մեծերի 50 և փոքրերի 23 խմբեր: Հաղթող նախածերն են՝ Հաղթող աշխատանքներն ուղարկվել են Եվրոպայի խորհուրդ՝ մասնակցելու համաեվրոպական մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն փետրվարի վերջին: Մրցույթն իրականացվում է եվրոպական 13 երկրում՝ ԵԽ համակարգմամբ։ Այս փուլում հաղթած երկրների թիմերը կմեկնեն Ֆրանսիա: Նախորդ երկու տարիներին Հայաստանի թիմերը հաղթել էին նաև մրցույթի եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները: Մրցույթն ամենամյա է և շարունակական: Ավագ տարիքային խմբի՝ եզրափակիչ անցած այլ մասնակիցների աշխատանքներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://www.europeanheritagedays.com/node/685831 https://www.europeanheritagedays.com/node/685829 https://www.europeanheritagedays.com/node/685828 https://www.europeanheritag
edays.com/node/685827