Խորհրդարանը շարունակել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նիստում շարունակվել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ելույթներում պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի, նախագծի վերաբերյալ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ իրավական մասով քննարկվող նախագիծը չի կարող օրենք համարվել: Նրա դիտարկմամբ Եվրամիության անդամակցության հարցի լուծումը պահանջում է հանրաքվե, քանի որ անդամակցության որեւէ այլ մեխանիզմ Սահմանադրությամբ չի նախատեսվում: Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի օրինագծի քվեարկությանը: Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի աննախադեպ բարձր մակարդակի համագործակցությունգ մեկնարկել է վիզաների ազատականացման հարցով Եվրամիություն-Հայաստան երկխոսությունը, Հայաստանը մասնակցում է եվրոպական խաղաղության գործիքակազմին, ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները, Հայաստանում տեղակայվելով, էապես նպաստում են տարածաշրջանային կայունությանը: Հայկ Կոնջորյանը տեղեկացել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: Եզրափակիչ ելույթում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձն

աժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է քննարկման ընթացքում հնչած հարցերին, դիտարկումներին: Մասնավորապես, խոսելով վիզաների ազատականացման մասին, հանձնաժողովի նախագահը նշել է, որ վիզաների ազատականացման երեւույթը որեւէ առնչություն չունի ԵՄ անդամության գործընթացի հետ: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եզրափակիչ ելույթում եւս անդրադարձել է հնչած հարցադրումներին, դիտարկումներին: Նա նշել է, որ օրենքի նախագիծը բերվել է, որպեսզի ՀՀ-ն արտահայտի իր?՝դեպի ԵՄ գնալու քաղաքական կամքը: «Եվ այս ընթացքն անշրջելի է, ժողովուրդը սրա կողմնակիցն է»,- եզրափակել է Արտակ Զեյնալյանը: Հարցի քննարկումն ավարտվել է: Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:



ԼՐԱՀՈՍ