Բելինգհեմը չի կարողացել ավարտել Ատալանտայի դեմ խաղը՝ ազդրի մկանների հետ կապված խնդիրների պատճառով .armsport.am

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը շարունակում է անհարմարություններ զգալ ազդրի մկանների շրջանում: Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ հանդիպման (3:
2) 59-րդ րոպեին 21-ամյա անգլիացին գոլի հեղինակ է դարձել, իսկ 81-րդ րոպեին նրան փոխարինել է Արդա Գյուլերը։ Ինչպես նշում է Mundo Deportivo-ն, Բելինգհեմը լքել է խաղադաշտը ձախ ազդրի հետին մասում անհարմարության պատճառով։
Նույն շրջանում նա անհանգստություն է ունեցել Լա Լիգայի՝ «Ժիրոնայի» դեմ նախորդ խաղում (3-0), որի ժամանակ լքել է խաղադաշտը 61-րդ րոպեին։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։