ԿԲ նախագահ. Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական կայունությունը .banks.am

Կենտրոնական բանկում տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելությունը՝ ամփոփելու գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները եւ տարին ֆինանսական համակարգի համար: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը ե

ւ Տիգրան Խաչատրյանը, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։ Ընդունելության ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ամփոփել է տարվա արդյունքները եւ անդրադարձել Կենտրոնական բանկի առաջնահերթություններին գալիք տարվա համար: Անդրադառնալով տարվա հիմնական ձեռքբերումներին՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել է, որ գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր եւ կայուն գնաճ, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի

կայուն զարգացում։ 



ԼՐԱՀՈՍ