Ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին: Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, որից հետո քննարկումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով: Այցի շրջանակում Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, քննարկել

Ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպ...

երկու հաստատությունների փոխգործակցության ծրագրերը և հեռանկարները:

Ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպ...



ԼՐԱՀՈՍ