🎥 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ․ ջրային պարեկների հերթական բացահայտումը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Կարճաղբյուր գյուղի բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում 85 հատ, 29 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ կար։ Վարորդն ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։Նույն օրը՝ ժամը 09։05-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Օպելը»։Բեռնախցիկից հայտնաբերվել է 247 հատ, 101,8 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքայ
ին ոստիկանության Սևանի բաժին։Դեկտեմբերի 18-ին ժամը 23-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ թերակղզու հարակից տարածքում, ապօրինի ձկնագողության դեպք են բացահայտել։Հայտնաբերվել են ձկնորսներ իրենց ձկնորսական նավակով, որում 73 հատ, 25,4 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ կար:Հանգամանքները պարզվում են։