Երևանում տնկվել է շուրջ 600 մշտադալար ծառ

Շուրջ 600 մշտադալար ծառ է տնկվել այսօր Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Մշտադալարներից 400-ն աճեցվել է Երևանի քաղաքային տնկարանում

, իսկ 200-ը տրամադրել են մասնավոր կազմակերպությունները: Նախաձեռնության նպատակն է երևանյան տնկարկներում ավելացնել մշտադալարների տեսակարար կշիռը: Նոր ծառերով է համալրվել նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից կասկադային զբոսայգին։ Նորաստեղծ քաղաքային անտառի 6 հա տարածքն ամբողջությամբ ապահովված է ոռոգման համակարգով:



ԼՐԱՀՈՍ