IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել .banks.am

Վերջերս IDBank-ը գրանցել է իր հերթական մեծ հաջողությունը՝ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի խորհրդի որոշմամբ թույլատրվել է բանկին ներկայացուցչական գրասենյակ բացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բանկի համար այս թույլտվությունը ռազմավարական կարևորություն ունի․ այն բանկի ֆիզիկական ներկայությունն է ապահովելու ԱՄՆ շուկայում, մասնավորապես՝ հայաշատ Գլենդելում և հնարավորություն է տալու ներկա և պոտենցիալ հաճախորդներին ծանոթանալ բանկի բոլոր ծառայություններին:«IDBank-ի ներկայացուցչական գրասենյակը ԱՄՆ-ում մեծ քայլ առաջ է և մեզ ավելի մոտ է դարձնում մեր ամերիկաբնակ հայրենակիցներին, վստահ ենք` կնպաստի նաև բիզնեսի հնարավորությունների ընդլայնմանը մեր երկրում և համագործակցության նոր ուղիներ կբացի բանկի և մեր հաճախորդների համար», - ասել է Մհեր Աբրահամյանը։Գլենդելի ներկայացուցչական գրասենյակն իրականացնելու է խորհրդատվական, տեղեկատվական բնույթի գործառույթներ՝ նպատակ ունենալով պոտենցիալ հաճախորդներին ներ

կայացնել բանկի ընթացիկ և նոր պրոդուկտները, հաստատել և պահպանել իր հաճախորդների հետ կապը։ IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ սա հայաստանյան բանկային համակարգի համար նշանակալի իրադարձություն է․«IDBank-ը ոչ միայն միջազգային լավագույն փորձը ներդնում է իր գործունեության մեջ, այլ նաև կապ է հաստատում միջազգային շուկաների հետ և ստեղծում հետագա համագործակցության ամուր հիմքեր։ Բանկի ներկայացուցչությունը կլինի այն կապող օղակը, որի շնորհիվ կամրապնդվի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների և Հայաստանի միջև կապը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ»:«IDBank-ը հայաստանյան ծավալուն գործունեությունից բացի ընդլայնվում է նաև արտերկրում և բանկի ԱՄՆ ներկայացուցչությունը շուտով դռները կբացի մեր հայրենակիցների համար, ինչը համահունչ է ID Group ընկերությունների խմբի` միջազգային էքսպանսիայի ռազմավարությանը»,- ասվում է հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն