Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Դանիայի և Ղազախստանի դեմ խաղերին .armsport.am

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 8-14-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլին։ Ֆուտզալի ազգային ընտրանին դեկտեմբերի 14-ին Երևանում կընդունի Դանիայի հավաքականին, իսկ դեկտեմբերի 18-ին հյուրընկալվի Ղազախստանին։

Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Դան...

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել հավաքականի հերթական մարզումից. ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը հայտնվել է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։

Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Դան...

Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ