ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է .banks.am
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը զրկվել գործունեության լիցենզիայից։Որոշումն ընդունվել է 3 օր տեւած հանձնաժողովի նիստում՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված մի շարք խախտումներ եւ ընկերության կողմից
նախկինում ներկայացված պահանջները չկատարելը: Ավելի վաղ Ազգային ժողովն ընդունել էր «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների եւ լրացումների փաթեթը (ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։