Հ. Աճառյանի 150 և Հանրապետության հրապարակի 100-ամյակները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ցանկում

Հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյա հոբելյանը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում: Որոշումն ընդունվել է Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում: Նշենք, որ սկսած 1998 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում ընդգրկվել է մե

ր երկրի ներկայացրած 31 հոբելյանական տարեթիվ, որոնց թվում՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները, հայկական կինոյի 100-ամյակը և այլն:



ԼՐԱՀՈՍ