Evocabank-ը 2 նոր մրցանակի է արժանացել Global Business & Finance-ի կողմից .banks.am

Global Business & Finance հեղինակավոր ամսագրի կողմից Evocabank-ն արժանացել է 2 նոր մրցանակի՝ Most Innovative Digital Bank եւ Best Mobile Banking։Բանկից հայտնում են, որ այս մրցանակները եւս մեկ անգամ ընդգծում են Evocabank-ի թվային մոտեցումը բանկային ոլորտում՝ առաջարկելով նորարարական, հարմարավետ եւ անվտանգ լուծումներ։Ինչո՞ւ “Most Innovative Digital Bank in Armenia”Evocabank-ը մշտապես ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ ապահովելով հաճախորդների համար լավագույն թվային բանկային փորձը։

2024 թվականի ընթացքում Evocabank-ը ներկայացել է նոր նախագծերով ու համագործակցություններով, որոնց արդյունքում իր հաճախորդներին է առաջարկել գերժամանակակից գործիքներ ու ինովացիոն պրոդուկտներ`•    Mastercard Digital քարտը,•    Հայաստանում առաջին միջազգային թվային նվեր քարտը` Mastercard Digital Gift Card-ը,•    UnionPay Gold եւ UnionPay Business քարտեր – Հայաստանում նոր հնարավորություն միջազգային վճարումների համար, •    Թվային հարթակներ ավտովարկավորման համար,•    ArCa Pay-ի հետ համագործակցություն՝ հեշտ ու արագ վճարումների համար եւ այլն։Ինչո՞ւ “Best Mobile Banking in Armenia”Շատերին թվում է՝ դժվար ու անիրական է ֆինանսական ոլորտում լինել կրեատիվ, սակայն Evocabank-ին տարիներ շարունակ հաջողվում է գտնել out of box լուծումներ: Այդ գաղափարների շարքից է EvocaTOUCH հավելվածը, որը թույլ է տալիս անմիջապես smartphone-ից օգտվել մի շարք բանկային ծառայություններից՝•    Փոխանցել գումար հաշիվներին ու քարտերին,•    Վճարել կոմունալ ու այլ ծառայությունների համար,•    Ստանալ արագ վարկեր եւ կառավարել ավանդները,•    Օգտվել բանկային նորարարական գործիքներից, ինչպիսին է EvocaSHARE-ը եւ այլն։«Evocabank-ը շարունակում է անցնել թվային բանկինգի սահմանները՝ ստեղծելով նոր, ինովացիոն իրականություն»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:



ԼՐԱՀՈՍ